Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Չգիտեմ՝ ԲՀԿ-ի՝ 50+1-ի ձգտումն ում մտքում է «իրարանցում» առաջացրել

am
Ch`gitem,  BHK-i,  50+1-i dzgtowmn owm mtk`owm e <<irarants`owm>>  arhajats`rel_66914

ՀԱՅ ՁԱՅՆ-ի զրուցակիցն է  ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը

 -Պարո՛ն Պետրոսյան, արդեն հայտարարվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին: Օրեր առաջ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն հավակնում է 50+1 ձայնի, այս առումով ինչպե՞ս եք գնահատում ձեր շանսերը և ո՞ր քաղաքական ուժին եք համարում  ձեր գլխավոր մրցակիցը:


-50+1-ի կապակցությամբ հետևյալն ասեմ, ես չգիտեմ ում մտքում է դա  «իրարանցում առաջացրել, բայց իրականում ցանկացած խելամիտ քաղաքական ուժի միշտ էլ բնորոշ է իշխանության ձգտումը, դա ամրագրված է նաև  օրենսդրությամբ, եթե, իհարկե, այդ քաղաքական ուժը  քաղաքական դաշտ չի հայտնվել ինքնանպատակ և կրքեր բորբոքելու համար: Եթե  որևէ քաղաքական ուժ հայտարարում է, որ ինքը եկել է ասենք 10 տոկոս ձայն նվաճելու համար, այդ ուժին ես խորհուրդ կտամ իր աշխատուժը տնօրինել որևէ պահածոյի գործարանում կամ այնպիսի այլ տեղում, որը կապ չունի քաղաքականության հետ:

Մենք բոլորին էլ  համարում ենք մեզ մրցակից: Չի կարելի  որևէ մեկի մասնակցությունն ու հնարավորությունը թերագնահատել: Բայց մեզ չի հետաքրքրում ուրիշի հնարավորություները, այլ՝ մեր սեփականը: Մեզ համար ընտրությունները երբեք սարսափելի չեն եղել, քանի որ մենք ժողովրդի հետ առերեսվելու խնդիր չունենք:

-Պարո՛ն Պետրոսյան, տեսակետ է շրջանառվում, որ հեղափոխությունից հետո ամենաշահեկան դիրքում հայտնվել է հենց ԲՀԿ-ն: Այս ամենի արդյունքում  իշխանությունն անցնցում կփոխանցվի ԲՀԿ-ին, հաշվի առնելով այն, որ առաջիկա ընտրություններում՝ հատկապես ՀՀԿ-ի ցածր վարկանիշի ֆոնին, ԲՀԿ-ն հավակնում է դառնալ մեծամասնություն:

-Մենք ոչնչից չենք օգտվել, մենք ընդամենն ունենք այն, ինչ արել ենք հանրության համար:  Եթե  որոշ քաղաքական գործիչներ ժողովրդին այցելում են ամանորյա տոների հաջորդականությամբ՝ տարին մեկ անգամ, ապա ԲՀԿ-ն ամեն օր է  գտնվում ժողովրդի մեջ: Ես շեշտեցի, որ մենք ընտրություններից երբեք չենք ահաբեկվում, որ մենք ժողովրդին առերեսվելու խնդիր չունենք: Թող մտածեն այն քաղաքական ուժերը, ովքեր իրենց ընտրողներին 4-5 տարին մեկ են տեսնում:  Հետևաբար, եթե այսօր  ԲՀԿ-ի համար քաղաքական նպաստավոր իրադրություն է, ապա սա չի կարելի որակել որպես երկնքից ստացած նվեր կամ Աստծո բարի կամքի արտահայտում: Գուցե Աստծո մատը խառն է, բայց հիմնականում մեր կուսակցական ընկերների տքնաջան աշխատանքի շնորհիվ  է մեր հանդեպ այդպիսի մեծ վստահությունը: Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, թողնենք ժամանակին, համենայն դեպս, մենք պատրաստ ենք մեր բոլոր ուժերով և օրենսդրությանը հետևելով ունենալ մեր քաղաքական հավակնությունները  և բոլոր թույլատրելի միջոցներով դրանք կյանքի կոչել:

 

ԱԿԱԹԻ ՎԱՀԱՆՅԱՆ

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ