Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով 3 մլն մարդ կտարհանվի. ՌԻԱ Նովոստի

am
Chaponiayowm hordarhat andzrewneri hetewank`ov 3 mln mard ktarhanvi. RhIA Novosti_75247

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, ուրբաթ օրը՝ հուլիսի 6-ին, Ճապոնիայի կենտրոնական և հարավ-արևմտյան հատվածներում հորդառատ անձրևներ են տեղացել, ինչի հետևանքով 47 շրջաններից 19-ի բնակչությունը պետք է տարհանվի:

Օդերևութաբանական ծառայությունը 7 շրջանների համար ստիպված է եղել արտակարգ դրություն սահմանել:

Տարբեր թաղամասերից տեղեկություններ են ստացվել ավերածությունների մասին: Հիրոսիմա շրջանում գետի վարարման հետևանքով երկաթուղային կամուրջ է ավերվել: Օկայամայում, որտեղ ջրի բարձրությունը հասել է մինչև երկրորդ և բարձր հարկեր, մարդիկ կտուրների վրա օգնություն են խնդրել:

Ավերածությունների մասին տեղեկությունները շարունակում են ստացվել: Տեղի ունեցածի հստակ և ամբողջական պատկերը Ճապոնիայի իշխանությունները դեռևս չունեն: Այս պահի դրությամբ հաղորդվում է 46-48անհետ կորածի մասին:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ