Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

Դարձյալ չարաշահումներ. այս անգամ՝ սոցիալական աջակցության Մասիսի տարածքային գործակալությունում

am
Dardzyal ch`arashahowmner. ays angam, sots`ialakan ajakts`owt`yan Masisi taratsk`ayin gortsakalowt`yownowm_82091

ՀՀ Արարատի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել սոցիալական աջակցության Մասիսի տարածքային գործակալությունում առերևույթ չարաշահումների փաստի առթիվՏեղեկանում ենք ՀՀ դատախազության լրատվական ծառայությունից:  Հուլիսի 13-ին ՀՀ դատախազություն է ստացվել ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի գրությունը՝ ՀՀ Արարատի մարզի սոցիալական աջակցության Մասիսի տարածքային գործակալության աշխատակիցների կողմից յուրաքանչյուր տարվա 2 ամսվա նպաստի գումարը քաղաքացուց պահանջելու վերաբերյալ: Այն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին

Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ  Արարատի մարզի սոցիալական աջակցության Մասիսի տարածքային գործակալության աշխատակիցների պահանջով Արարատի մարզի Այնթապ և Նոր Խարբերդ համայնքների մի քանի բնակիչներ, սկսած 2010 թվականից մինչև 2018թ. փետրվար, ընտանեկան նպաստը չդադարեցնելու համար, տարբեր ժամանակահատվածներում, նպաստի գումարից մաս-մաս, անմիջապես կամ միջնորդի միջոցով, նրանց են տվել զգալի  չափերով գումարներ

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողների կողմից   ապօրինի վարձատրություն ստանալու և նպաստառու քաղաքացիների կողմից այդպիսի վարձատրություն տալու հանցագործության հատկանիշներ՝ Արարատի մարզի դատախազի տեղակալի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին մասով և 312.1-րդ հոդվածի 1-ին մասով  հարուցվել է քրեական գործ

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկել ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ