Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Դատական նոր հայց՝ այս անգամ Գագիկ Համբարյանի դեմ

am
Datakan nor hayts`, ays angam Gagik Hambaryani dem_85863

 Շիրակի պետական համալսարանում  նոր ուսումնական տարվան ընդառաջ զարգանում են նոր սցենարներ:

Հիշեցնենք մեր ընթերցողներին, որ հուլիսի 26-ին Շիրակի պետական համալսարանի  դասախոս Գագիկ Համբարյանը շահեց համալսարանի դեմ հայցը, որով ոչ միայն վերականգնվեց նրա աշխատատեղը, այլ նաև համալսարանը վճարելու է դասախոսի պարապուրդի ենթարկված ժամանակահատվածի աշխատավարձն ու դատարանի ծախսերը: Այս ամենին հակակշիռ մեկ օր առաջ՝ հուլիսի 25-ին ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակ Միանասյանը հայցով դիմել է դատարան պահանջով՝ այն բոլոր լրատվամիջոցներով, որոնցով Գագիկ Համբարյանն այս ընթացքում իր հասցեին հնչեցրել է անձնական վիրավորանք, ներողություն խնդրի և ենթարկվի 1 մլն դրամ չափով տուգանքի:

 ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում Գագիկ Համբարյանը փաստեց, որ նախկին ռեկտորը սխալվել է իր կանխատեսումներում՝ չմտածելով, որ հուլիսի 26-ին դատական  հայցը շահելու է ինքը, ուստի վստահաբար մեկ օր առաջ տվյալ հայցով է ներկայացել:

«Հիշեցնեմ, որ իր այդ ապօրինի գործունեությունը ծավալել էր թաքնվելով գիտխորհրդի և էթիկայի հանձնաժողովի թիկունքում, էն դեպքում, երբ դատարանում պարզվեց, որ ո՛չ գիտխորհուրդը, ո՛չ էլ էթիկայի հանձնաժողովը այդ քայլն անելու իրավունքը չունեին՝ իմ և պարոն Խորիկյանի հանրային գործունեությունը քննարկել և ինչ-որ որոշումներ ընդունեին:  Հիմա տակտիկան փոխել է՝ինձ է մեղադրում և ֆինանսական փոխհատուցում է պահանջում: Շատ ավելի լավ, քանի որ ինքս էլ պատրաստվում էի պարոն Մինասյանի դեմ բողոք ներկայացնել, որովհետև պարոն Մինասյանը որպես ՇՊՀ ռեկտոր իր ամբողջ գործունեության ընթացքում զբաղվել է կեղծարարությամբ, զրպարտել  է ինձ և պարոն Խորիկյանին, մեր կողմից բացահայտված և իր կողմից իրականացված ապօրինությունները, ես կարող եմ նաև բացահայտ նշել հանցագործությունները, որոնց վերաբերյալ արդեն կոնկրետ Սահակ Մինասյանի դեմ երկու քրեական գործ է հարուցվել, նա հերքում էր և մեզ  անվանում էր ստախոս, ապատեղեկատվություն և հերյուրանքներ տարածողներ: Այլ դրվագներ էլ կան, երբ որ պարոն Մինասյանը մեզ տարրականորեն անձնական վիրավորանքներ  է տվել, էդ ամեն ինչը շատ արագ և շատ հեշտ կբացահայտվի դատարանում»:

  ՀԱՅ ՁԱՅՆ-ի հարցին, թե համարժեք հայց Գագիկ Համբարյանն  ու Հովհաննես Խորիկյանն են ներկայանալո՞ւ, Համբարյանը հաստատեց,-«Պարտադիր»:

ՀԱՅ ՁԱՅՆ-ը կապ հաստատեց ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի հետ, չնայած, որ մեր թղթակիցը նախապես ներկայացավ, այնուհանդերձ, Մինասյանը մեկ անգամ ևս հարցրեց՝ իր հետ  լրագրող է՞ խոսում, ապա տվեց այսպիսի պատասխան. «Ես չեմ պատրաստվում որևէ լրատվամիջոցի մեկնաբանություն տալ»:  Իսկ մեր հարցին՝ գուցե իր փաստաբա՞նը կմեկնաբանի հայցի անհրաժեշտությունը, Մինասյանը դարձյալ խուսափեց պատասխանից, փոխարենը խորհուրդ տվեց՝  «օգտվեք Դատալեք կայքից, որտեղ կա տեղեկատվություն հայցի մասին, ես կրկնում եմ, չեմ պատրաստվում խոսել այդ մասին»:

Դատալեքս կայքում հստակ նշվում է, որ հայցվոր կողմը Սահակ Մինասյանն է, պատասխանողը՝ Գագիկ Համբարյանը: Նախկին ռեկտորի  պահանջը հետևյալն է՝ «Պատիվն ու արժանապատվությունը արատավորող զրպարտությունը հերքելու և վիրավորելու ու զրպարտելու համար վնասի փոխհատուցում տրամադրելու պահանջերի մասին»: Իսկ նոր դատական գործընթացի մասին Գագիկ Համբարյանը մանրամասնում է. «Դե, պարոն Մինասյանի մոտ ինքնահաստատման խնդիր կա, ինչը ես վաղուց եմ նկատել: Նա մտածել է, որ մի անգամ կհաղթի ԲՈւՀ-ով, մի անգամ էլ անձնապես կհաղթի, որ ամբողջ հանրապետությանը ցույց տա, թե ինքն արդար է եղել և որևիցէ ապօրինի գործունեություն չի ծավալել: Դե, քանի որ նա տարիներ շարունակ եղել է մարզում ՀՀԿ-ի «բեզպրեդելշիկը», մտածել է՝ հերթական անգամ անարդար ձևով կհաղթի»:

ՀԱՅ ՁԱՅՆ-ն հետամուտ կլինի ու իր ընթերցողներին կտեղեկացնի դատական հայցի ընթացքի ու զարգացման մասին: Տեղեկացնենք, որ դատը կվարի Շիրակի մարզի դատավոր Լիլիթ Խաչատրյանը:

  Հավելենք նաև, որ Գագիկ Համբարյանն այս ուսումնական տարեսկզբից կլինի համալսարանում և կշարունակի իր կրթական և գիտական գործունեությունը:

 

Լենա Գրիգորյան

ՀԱՅ ՁԱՅՆ-ի Գյումրիի թղթակից

 

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ