Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Դատապարտյալին բերված աղցանի միջից հայտնաբերվել է դարչնագույն փոշենման զանգվածով 5 պոլիէթիլենային փաթեթ

am
Datapartyalin bervats aghts`ani mijits` haytnabervel e darch`nagowyn p`oshenman zangvatsov 5 poliet`ilenayin p`at`et`_85283

Օգոստոսի 6-ին, ժամը 17:00-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս` ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել դատապարտյալ Լ. Գ.-ի անվամբ քաղաքացի Գ. Մ.-ի կողմից բերված հանձնուքը, որի արդյունքում աղցանի մեջից հայտնաբերվել և առգրավվել է դարչնագույն, փոշենման զանգվածով 5 պոլիէթիլենային փաթեթ՝ ընդհանուր 4.6 գրամ քաշով:  

Նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Վ. Դ.-ին տեսակցության եկած կնոջ՝ Մ. Ն.-ի անձնական զննությամբ վերջինիս ձախ թևին հայտնաբերվել և առգրավվել է հեռահաղորդակցության միջոց՝ սմարթ ժամացույց: 

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ