Խաղաղությունը պարտադրում են և ոչ թե մուրում

ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Արցախի ՊՆ նախարար, գեներալ-լեյտենանտ

Դատավորի դրամական միջոցներն ավելացել են

am
Datavori dramakan mijots`nern avelats`el en_96719

«Փաստ» օրաթերթը գրում է. «Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի դրամական միջոցները նախորդ տարի կազմել են 6 000 000 ՀՀ դրամ, 38 000 ԱՄՆ դոլար, 18 000 եվրո: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2017թ. տարեկան հայտարարագրից:

Տարեվերջում դատավորի դրամական միջոցները ավելացել են՝ 38 000 ԱՄՆ դոլարին ավելացել է եւս 1000–ը:

Դատավորի գույքի վերաբերյալ տվյաներ չկան: 

2017 թ. պաշտոնատար անձի եկամուտը կազմել է 7 685 990 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից: 

Նշենք, որ 2018 թ. մարտին Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի դատավոր անդամների քվեարկության արդյունքներով ԲԴԽ անդամ էր ընտրվել նաեւ Արմեն Խաչատրյանը: Վերջինս ԲԴԽ անդամ ընտրվեց մարտի 1– ին: Նույն օրը, երբ 10 տարի առաջ՝ 2008թ. մարտի 1–ին, նա Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերության հաղորդակը ապամոնտաժելու վերաբերյալ վճիռ էր կայացրել, ինչն էլ նշանակում էր եթերազրկել հեռուստաընկերությունը: Արմեն Խաչատրյանը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է 2007 թվականից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ