Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Դեն Բիլզերյանի՝ Արցախ կատարած այցից շոկի մեջ հայտնված Ադբեջանի ԱԳՆ-ն արձագանքեց

am
Den Bilzeryani, Arts`akh katarats ayts`its` shoki mej haytnvats Adbejani AGN-n ardzagank`ets`_91410

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը անդրադարձել է ամերիկահայ «պոկերի արքա» Դեն Բիլզերյանի՝  Արցախի Հանրապետություն կատարած այցին՝ այն որակելով որպես կլոունադա. «Ակնհայտ է, որ պոպուլիզմը, ի վերջո, տարբեր տեսակի կլոունադայի է հանգեցնում»: Այս մասին գրում է ադրբեջանական report.az կայքը:

Հաջիևը նկատել է, որը «անհրաժեշտություն չկա մեկնաբանելու նմանատիպ անլուրջ մարդկանց ծաղրածուի գործունեությունը»:

«Օգտակար կլիներ, եթե նրանք, ովքեր կազմակերպել են նրա ապօրինի այցը Ադրբեջանի օկուպացված տարածքներ, նման  կլոունադայի  և անլուրջ գործունեության փոխարեն զբաղվեին հակամարտության կարգավորման և տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցով», - ասել է Հաջիևը:

Հիշեցնենք, որ Դեն Բիլզերյանը մեկնել էր Արցախի Հանրապետություն, զինվորական հրաձգարանում կրակել նռնականետից:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ