Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Դեպրեսիան խթանում է ուղեղի ծերացումը

am
Depresian kht`anowm e owgheghi tserats`owme_62876

Մեծ Բրիտանիայի Սասեկսի համալսարանի հոգեբանները հայտնաբերել են, որ դեպրեսիան արագացնում է ուղեղի ծերացումը՝ բերելով ճանաչողական գործառույթների վատթարացման է: Նրանց հետազոտության արդյունքները տեղ են գտել Psychological Medicine ամսագրում:

Հետազոտողները վերլուծել են 34 երկարաժամկետ հետազոտություններ՝ ժամանակի ընթացքում դեպրեսիայի և անհանգստության ու ճանաչողական գործառույթների փոփոխության միջև կապին:

Ընդհանուր առմամբ, հավաքվել են դեպրեսիայող տառապող 71 հազար մարդկանց տվյալներ: Ուսումնասիրության ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել տարեցներին: Ինչպես պարզվել է, դեպրեսիայով տառապող մարդիկ ավելի վաղ ունեցել են հիշողության վատթարացում, դանդաղել է տեղեկատվության մշակման արագությունը, վատթարացել են կատարողական գործառույթները, օրինակ` որոշումների կայացնելը:

Դեպրեսիան, ըստ հետազոտության հեղինակների, շատ տարածված հիվանդություն էև Մեծ Բրիտանիայում ամեն հինգերորդ մարդը ունի դեպրեսիայի ախտանշաններ: Հետազոտողները դեպրեսիայով տառապող մարդկանց խորհուրդ են տալիս այն չհուսահատվել և ավելի մեծ ուշադրություն դարձնեն ճանաչողական գործառույթների վատթարացման կանխմանը՝ ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել, հետևել ուշադրության կենտրոնացմանը:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ