Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը փակ է

am ru
Dzhvarants`aneli e Sot`k`-K`arvacharh avtochanaparhe, Vardenyats` lerhnants`k`e p`ak e_38946

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Հունվարի 12-ի գիշերը, 14-ի ցերեկը, 15-16-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, իսկ կցորդիչով ավտոմեքենաների համար՝ Մ-4 ավտոճանապարհի Ոսկեպար-Կիրանց հատվածը:

Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արարատի մարզի ողջ տարածքում և «Չայնիի» ոլորաններում առկա է մառախուղ:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ