Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում բոլորը տեսնում են Արամ Սարգսյանին. Արա Կետիկյան

am
EKM varch`owt`yan nakhagahi pashtonowm bolore tesnowm en Aram Sargsyanin. Ara Ketikyan_76267

ՀԱՅ ՁԱՅՆ-ի հարցազրույց ԵԿՄ վարչության փոխնախագահ Արա Կետիկյանի հետ

 

-Ո՞վ պետք է լինի ԵԿՄ վարչության նախագահը, որպեսզի   ԵԿՄ-ն կարողանա իր մեջքը շտկել, որպեսզի նեղացած-հեռացած տղաները հետ վերադառնան միություն: Ոմանք վստահ են, որ այդ դերը կարող է կատարել միայն  Արամ  Սարգսյանւ, բայց կան նաև դեմ-եր, որոնք իրենց դիրքորոշումը մեկնաբանում են այսպես՝  Սարգսյանը ազատամարտին չի մասնակցել, ԵԿՄ անդամ չի եղել, ու միայն  Վազգենի եղբայր լինելու հանգամանքը բավարար չէ, որ նա ընտրվի վարչության նախագահ: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:

- Սխալ մոտեցում է՝ հիմված սխալ տեղեկատվության վրա:  Արամ Սարգսյանը եղել է առաջին երկրապահներից մեկը, նա մասնակցել է արցախյան ազատամարտին՝ Արարատի շրջանի ջոկատի կազմում, և իրականացրել է դիրքապահ ծառայություն: Նա նաև կատարել է սպարապետ Վազգեն Սարգսյանի  բազմաթիվ հատուկ հանձնարարությունները՝ մեկնելով Արցախ: Եվ այդ մասին ինքս շատ լավ գիտեմ: Այնպես որ, Արամ Սարգսյանը նոր մարդ չէ Երկրապահ կամավորականների միությունում:

    Ուղղակի ունեցել է Վազգենի նման հզոր եղբայր, ու կարծես թե, ինքը մնացել է ստվերում: Բայց չի կարելի պատմությունը կեղծել, ու պատերազմի մասնակցին ՝ չմասնակից ներկայացնել:  

    Իսկ ԵԿՄ վարչության նախագահի ընտրության հարցում տարբեր կարծիքների առկայությունը  բնական եմ համարում:  Երկրապահում միշտ էլ եղել է  ու կա բազմակարծություն, եթե իհարկե այն տեղավորվում է Երկրապահի կանոնակարգի շրջանակներում: Այլ բան է, որ կան մարդիկ, ովքեր հայտարարում են, թե  իրենք են ԵԿՄ հիմնադիր նախագահը, սա արդեն պատմության կեղծում է:

 

   Այն տղաներ, որոնք իրենց են տեսնում ԵԿՄ վաչության նախագահի դերում՝ սա ևս շատ նորմալ եմ համարում:

  Բայց մեկ հիշեցում՝ բոլոր նման ցանկություն ունեցողներին. ԵԿՄ-ն ունի իր  կանոնադրությունը, որը համապատասխանում է ՀՀ օրենքներին, եթե մարդիկ ուզում են դառնալ ԵԿՄ նախագահ, ուրեմն, պետք է նախ ԵԿՄ-ին անդամագրվեն: Բայց վարչության նախագահ դառնալ ցանկացող մարդկանցից շատերն անգամ ԵԿՄ անդամ չեն, կամ նախկինում են եղել ու հիմա նախ պետք է  վերաանդամագրվեն:

 

Հաջորդը, պետք է մասնակցեն տարածքային բաժանմունքների աշխատանքներին, ընդհանուր ժողովին, որպեսզի ընտրվեն համագումարի պատվիրակ: Դրանից  հետո  ընտրվեն վարչության անդամ և որից հետո միայն հավակնեն նոր վարչության նախագահ լինելուն:

  Նրանք բոլորն էլ մեր ընկերներն են, մեզ շատ հարազատ մարդիկ են, բայց նախ պետք է, որ ԵԿՄ-ին  անդամագրվեն: Այլ կերպ չի կարող լինել:  

 Եվ  վերջապես, նախագահի թեկնածուի ընտրության հարցում վերջին խոսքը ԵԿՄ  տարածքային կառույցներինն է, իսկ այդ կառույցներում,  100 տոկոսով, ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում տեսնում են Արամ Սարգսյանին:

 

   Իսկ այն տղաները, ովքեր չեն տեսնում Սարգսյանին այդ դերում, ոչ թե նրա անձին են դեմ, այլ  երկրապահի ղեկավարումը պատկերացնում են մեկ այլ ձևաչափով՝ կոլեգիալ մարմինի միջոցով: Այնպես որ, ոչ ոք իրականում դեմ չէ Արամ Սարգսյանի թեկնածությանը:  

-Արամ Սարգսյանը քաղաքական գործիչ է, քաղաքական կուսակցության ղեկավար.  այս հանգամանքը չի՞  նպաստի, որ ԵԿՄ-ն  քաղաքականցվի:

 -Արամ Սարգսյանի առաջին խոսքը եղավ այն, որ ինքը երբեք թույլ չի տա, որ Երկրապահը քաղաքականանա: Հիշեցնեմ նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի հայտնի խոսքը. <<Ես մտնում եմ քաղաքակնություն, որպեսզի Երկրապահը չքաղաքականանա>>: Այսինքն, ԵԿՄ յուրաքանչյուր անդամ, որպես ՀՀ քաղաքացի  կարող է լինել  որևէ կուսակցության անդամ,  սակայն նա դա չի կարող անել որպես երկարապհ: ԵԿՄ քաղաքականացումը ժամանակին թույլ չի տվել Վազգեն Սարգսյանը, թույլ չի տվել նաև  Մանվել Գրիգորյանը, քանի օրենքով Երկրապահը իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվելու:

Այսուհետ ևս ԵԿՄ-ն չի լինելու քաղաքականության մեջ:

Հարցազրույցը վարեց՝ ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆԸ

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ