Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

ԵՄ գագաթնաժողովը որոշել է աջակցել Իրանի հետ գործարքին. Մակրոն

am
EM gagat`nazhoghove oroshel e ajakts`el Irani het gortsark`in. Makron_61487

 

Անհրաժեշտ է ոչ միայն պահպանել Իրանի հետ միջուկային գործարքը, այլև լրացնել և ընդլայնել այն՝ ներառելու համար հրթիռային հարցը և տարածաշրջանում Իրանի դերի մասին հարցերը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի օրը ժամանելով Սոֆիա  ԵՄ-Արևմտյան Բալկաններ գագաթնաժողովին: Նա նաև նշել է, որ չորեքշաբթի օրը   աշխատանքային ճաշի ընթացքում  ԵՄ առաջնորդները իրենց վճռականությունն են հայտնել Իրանի հանդեպ Միացյալ Նահանգների նոր պատժամիջոցների կիրառման դեպքում պաշտպանել եվրոպական ընկերությունները:

«Մենք հագեցած քննարկում ենք անցկացրել Իրանի միջուկային համաձայնագրի վերաբերյալ:  2015 թ. կնքված համաձայնագիրը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման համար կարևոր տարր է, և մենք որոշել ենք աջակցել դրան, ինչպիսին էլ  որ լինի ԱՄՆ-ի որոշումը: Մենք խոստացել ենք ընդունել այնպիսի քաղաքականություն, որը թույլ կտա մեր ընկերություններին մնալ Իրանում», - ասել է Մակրոնը:

«Մենք նաև կոչ ենք անում բոլոր կողմերին համաձայնագրի շուրջ ավելի լայն բանակցությունների գնալ: Անհրաժեշտ է Իրանի հետ միջուկային համաձայնագրի եղած պայմանավորվածությունները լրացնել 2025 թ.-ից հետո», - ասել է նա:

«Երեկ արտահայտել Եվրոպայի ամբողջական միասնությունը   սույն պայմանագրի պահպանման և Եվրոպայի ռազմավարական ինքնիշխանության վերաբերյալ», - ընդգծել է Մակրոնը

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ