Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ԵՄ-Ադրբեջան Համապարփակ գործընկերության համաձայնագրի ստորագրումը շուտ չի լինելու. Աշոտյան

am
EM-Adrbejan Hamaparp`ak gortsenkerowt`yan hamadzaynagri storagrowme showt ch`i linelow. Ashotyan_76799

ԵՄ-Ադրբեջան Համապարփակ գործընկերության համաձայնագրի վերջնականացումը և ստորագրումը շուտ չի լինելու: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

 

Պատգամավորը, անդրադառնալով Բրյուսելում մեկնարկած ՆԱՏՕ գագաթնաժողովին,  գրել է.

 

 

«Բրյուսելում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որի մասնակցությամբ Մամեդյարովի և Մոգերինիի կողմից ստորագրվեց ԵՄ֊Ադրբեջան Գործընկերության գերակայություններ փաստաթուղթը 2018֊2020 թվականների համար։

 

Գերակա են դիտվել 4 ոլորտներ՝ տնտեսական, էներգետիկ, ինստիտուցիոնալ և միջմարդկային շփումներ։

 

Հատկանշական է 2 փաստ՝

 

1. Այս փաստաթուղթը ստորագրվեց ԵՄ֊Ադրբեջան Համապարփակ գործընկերության համաձայնագրից ավելի շուտ։ Սա կարող է նշանակել, որ բուն համաձայնագրի նախագծի վերջնականացումը և ստորագրումը շուտ չի լինելու։

 

2. Նշված փաստաթղթում Եվրոպական հանձնաժողովի կողմից առաջնահերթ չեն դրվել Ադրբեջանում մարդու իրավունքների և ժողովրդավարության խնդիրները»։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ