Մեծ քիմիայի ժամանակաշրջան է, մի օրում մարդուն կարող են աղբի վերածել կամ աղբը դարձնել մարդ...

Գուրգեն Մահարի

ԵՄ-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

am en ru
EM-e erkaradzgel e Rhowsastani dem patzhamijots`nere_97255

Եվրոպական միության խորհուրդը (ԵՄ) որոշել է երկարաձգել հակառուսական պատժամիջոցները, որոնք սահմանվել են «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խաթարելու» պատճառով: Այս մասին հաղորդվում է գերատեսչության կայքում:

Ինչպես նշվում է, խոսքը ֆիզիկական անձանց և ռուսական կազմակերպությունների նկատմամբ անհատական ​​սահմանափակման միջոցների ընդլայնման մասին է: Պատժամիջոցները կշարունակվեն մինչև 2019 թ. մարտի 15-ը:

«Գործողությունները ներառում են ակտիվների սառեցում և ճանապարհորդությունների սահմանափակումներ», - ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ սահմանափակող միջոցառումներն ազդել են 44 կազմակերպությունների և 155 անձանց վրա:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ