Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

ԵՄ-ը պաշտպանիչ մաքսատուրքեր է սահմանում եվրոպական արտադրողներին աջակցելու համար. DW.com

am
EM-e pashtpanich` mak`satowrk`er e sahmanowm evropakan artadroghnerin ajakts`elow hamar. DW.com_78983

Եվրահանձնաժողովը միջոցներ է ձեռնարկում պողպատե ապրանքների ներկրման համար ԱՄՆ-ի սահմանած բարձր մաքսատուրքերից եվրոպական արտադրողներին պաշտպանելու ուղղությամբ:

Ինչպես գրում է DW.com-ը, հուլիսի 19-ին ուժի մեջ կմտնեն Եվրամիության սահմանած մաքսատուրքերը, որոնք կոչված են սահմանափակելու պողպատե արտադրանքի հոսքը Ռուսաստանից, Չինաստանից և մի շարք այլ երկրներից: Նրանք էլ իրենց հերթին  ստիպված են ԱՄՆ արտահանվող արտադրանքն ուղղել այլ  շուկաներ՝ խուսափելու համար ամերիկյան մաքսատուրքերի պատճառով խոշոր կորուստներից:

ԵՄ սահմանափակիչ միջոցներն ազդում են 23 ապրանքատեսակի վրա: Հենց դրանց արտահանումը ԵՄ-ում կգերազանցի վերջին 3 տարվա միջին ցուցանիշները, տվյալ քվոտաները գերազանցող մատակարարումների համար մաքսատուրք կսահմանվի 25 տոկոսի չափով:

ԱՄՆ-ը մարտին 25 տոկոսի ծավալով մաքսատուրքեր է սահմանել մի շարք երկրներից ալյումինի և պողպատի ներկրման համար:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ