Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային պատերազմ է սկսվել. ֆրանսիացի նախարար

am
EM-i ew AMN-i mijew arhewtrayin paterazm e sksvel. fransiats`i nakharar _80207

 

Եվրոպական միության և ԱՄՆ-ի միջև առևտրային պատերազմը դարձել է իրականություն, ասել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լը Մարը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Բուենոս Այրեսում անցկացված ֆինանսական «քսանյակի» հանդիպման ընթացքում գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ արդեն սկսվել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային պատերազմը, որը սպառնում է համաշխարհային զարգացմանը:

Լը Մարը նաև կոչ է արել Վաշինգտոնին առաջին քայլը կատարել դեպի երկխոսություն և «վերադառնալով ողջախոհությանը»՝ հարգանք դրսևորել թե՛ միջազգային իրավունքի, թե՛ իր առևտրային գործընկերների նկատմամբ:

Հուլիսի 16-ին Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ աշխարհի առաջատար տերությունները առևտրային պատերազմների ընթացքում չպետք է ոչնչացնեն համաշխարհային կարգը, այլ  պետք է ամրապնդեն այն:  

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ