Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

ԵՄ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ ԼՂ հակամարտության մասին հիշատակում չկա. Արմեն Աշոտյան

am es
EM-i pashtonakan haghordagrowt`yan mej LGh hakamartowt`yan masin hishatakowm ch`ka. Armen Ashotyan_77471

ԵՄ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին որեւէ հիշատակում չկա

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝  անդրադառնալով ԵՄ-Ադրբեջան գործընկերության գերակայությունների փաստաթղթում ԼՂ հակամարտության վերաբերյալ ձեւակերպումների մասին ադրբեջանական լրատվամիջոցների գնահատականներին:

Պատգամավորը մասնավորապես գրել է. «ԵՄ-Ադրբեջան Գործընկերության գերակայություններ փաստաթղթում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ եղած ձեւակերպումներին այս պահին կգերադասեմ չանդրադառնալ, քանզի՝

1. ԵՄ-ի կողմից տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին որեւէ հիշատակում չկա։

2. Թեման արծարծում են բացառապես ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո հաղորդագրության վրա։ Այն հիշատակում է փաստաթղթի առաջին հոդվածը՝ շեշտելով բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը, սակայն կարծում եմ, որ փաստաթղթում առկա են առավել հավասարակշռված ձեւակերպումներ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, որոնք հատուկ են ԵՄ պաշտոնական դիրքորոշմանը։

3. Փաստաթղթի ամբողջական տեքստը հասանելի չէ այս պահին ԵՄ ինստիտուտների կայքէջերում։

Ամփոփելով վերոհիշյալը՝ կառաջարկեի չտարածել ադրբեջանական մամուլի հրապարակումները, չշտապել գնահատականներ տալ եւ հարցին անդրադառնալ ամբողջական տեքստին ծանոթանալուց հետո»,- գրել:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ