Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Էդուարդ Շարմազանովը և Հայաստանում ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր

am
Edoward Sharmazanove ew Hayastanowm RhD despane k`nnarkel en hay-rhowsakan haraberowt`yownnerin arhnch`vogh harts`er_85447

 

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն օգոստոսի 7-ին ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Խորհրդարանի փոխնախագահը կարևորել է երկու երկրների դաշնակցային հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը տնտեսական, քաղաքական, հումանիտար, ռազմական և մշակութային ոլորտներում: Այդ համատեքստում հատուկ անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական փոխգործակցությանը

Զրուցակիցները կարևորել են հարաբերությունների խորացումն ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հակամարտություններին, ընդգծվել մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ