Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Էջմիածնում շոգի պատճառով մանկապարտեզները մեկ ամիս կփակվեն

am
Ejmiatsnowm shogi patcharhov mankaparteznere mek amis kp`akven_80035

Էջմիածնի քաղաքապետարանը հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 20-ը մանկապարտեզներում ստիպված է արձակուրդ հայտարարել:

Այս մասին տեղեկացնում է ֆեյսբուքյան էջում գրառում է արել Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը: Դիանա Գասպարյանը, դիմում է ծնողներին և նշում, որ այս որոշումը կարող է դժկամությամբ ընդունվել հատկապես  աշխատող ծնողների կողմից, սակայն, նրա հավաստիացմամբ, այն ընդունելիս առաջնորդվել է նախ և առաջ երեխայի լավագույն շահով, այնուհետև նաև մանկապարտեզների անձնակազմի իրավունքներն ապահովելու անհրաժեշտությամբ:

«Այսպես, հուլիսի 25-ից դարձյալ սաստիկ շոգ է սպասվում, մեր մանկապարտեզներից շատերն էլ, ցավոք, բավական անբարեկարգ վիճակում են, և նման պայմաններում երեխաների հաճախումը մանկապարտեզ կարող է վտանգավոր լինել նրանց առողջության համար: Ավելին, ծնողների խոսքերով, երեխաները հաճախ մանկապարտեզից տուն են վերադառնում ալերգիկ ցաներով կամ քրտնելու հետևանքով առաջացած մաշկային երևույթներով: Անգամ ունեցել ենք անձնակազմերի անդամների ուշաթափության դեպքեր»,-գրում է քաղաքապետի պաշտոնակատարը:

Դիանա Գասպարյանը հավատացնում է, որ այս որոշումը կայացվել է մանկապարտեզների անձնակազմերի և ծնողկոմիտեների հետ ակտիվ քննարկումների արդյունքում: «Ավելին, մանկապարտեզների տնօրեններին հանձնարարվել է ներկայացնել ցուցակ, թե մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներից քանիսն են «դեմ» և քանիսն են «կողմ» որոշման կայացմանը. պարզվել է, որ հարցված 1194 ծնողից դեմ է արտահայտվել ընդամենը 25-ը կամ 2,1%-ը: Հարգելի՛ ծնողներ, ևս մեկ անգամ հավատացնում եմ, որ այս պատասխանատու որոշումը կայացվել է հենց ձեր երեխաների շահը պաշտպանելու համար»,- նշում է նա:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ