Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Եկեղեցու շուրջ բողոքներին փողոցում չէ, որ ընթացք պիտի տրվեն. Դիվանապետ

am
Ekeghets`ow showrj boghok`nerin p`oghots`owm ch`e, or ent`ats`k` piti trven. Divanapet_65736

Վերջերս մամուլում շրջանառվում էր մի նամակը, որը իբր թե Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արք. Մանուկյանը  հղել է նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ բողոքելով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ.-ից:

«Հայ Ձայնը» կապ հաստատեց Երուսաղեմի հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանի հետ՝ ճշտելու այդ նամակի իսկությունը, որովհետեւ նույն նամակը մեկ այլ հոգեւորականի անունով էլ մեկ ուրիշ կայքում է զետեղվել: Կորյուն վարդապետ Բաղդասարյանն ասաց, որ պատրիարքարանը պաշտոնապես հերքում է Նուրհան արք. Մանուկյանի անունից շրջանառվող այդ նամակի գոյությունը, այն չի պատկանում պատրիարքին եւ կեղծ է: Ինչ վերաբերվում է վերջին շրջանում հայ եկեղեցու եւ Ամենայն Հայոց հայրապետի դեմ տեղի ունեցող  բողոքի ցույցերին, մեր զրուցակիցն ասաց, որ փողոցը այն հարթակը չէ, որտեղ  պետք է քննարկվեն եկեղեցու վերաբերյալ հարցերը:

«Եկեղեցու վերաբերյալ որեւէ հարց կամ խնդիր եթե կա, ապա կան քաղաքակիրթ ձեւեր եւ միջոցներ, որոնցով պետք է լուծումներ տրվեն այդ հարցերին,-ասաց  «Հայ Ձայն»-ի զրուցակիցը՝ Երուսաղեմից, ավելացնելով, որ մեր եկեղեցին  դարավոր ավանդույթներ ունեցող կառույց է, եւ  այդ ավանդույթները պահանջում են, որ հարցերը քաղաքակիրթ ձեւով լուծվեն:

«Հայ  Ձայն»-ը Կորյուն վարդապետ Բաղդասարյանից հետաքրքրվեց նաեւ Երուսաղեմի հայոց պատրիարքի՝ Հայաստան առաջիկա այցի մասին: Մեր զրուցակիցն այս մասին ասաց. «Առաջիկայում պատրիարքի ծրագրված այց  դեպի Հայաստան, չկա»:  

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ