Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Ըմբիշ Միհրան Հարությունյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

am
Embish Mihran Harowt`yownyane ch`i masnakts`i ashkharhi arhajnowt`yane _90275

Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ըմբիշ Միհրան Հարությունյանը «Facebook»-ի իր պաշտոնական էջում կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ չի մասնակցելու հոկտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանը և նշել է, թե երբ կվերադառնա գորգ.

«Օգոստոսի 9-ին հանդիպել եմ Գագիկ Ծառուկյանի հետ: Քննարկել ենք Օլիմպիական ցիկլի վերաբերյալ մեր ծրագրերը:

Ցավոք, Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնությանը չեմ կարող մասնակցել, քանի որ հայտացուցակն արդեն հաստատված է: 2019 թվականին կփորձեմ առաջին փորձից Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել, եթե, իհարկե, ոչ ոք չխոչընդոտի մեզ:

Ստացել եմ Օլիմպիական կոմիտեի նախագահի աջակցությունը: Սա առաջին կարևոր քայլն է գորգ վերադառնալու համար»,- գրել է Հարությունյանը:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ