Խրա՛տ ձեռք բերեք և ոչ թե արծաթ, գիտություն, քան թե ընտիր ոսկի:

Առակաց 8

Ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությանը կմասնակցի հինգ հունահռոմեական ըմբիշ

am
Embshamarti patanineri ashkharhi arhajnowt`yane kmasnakts`i hing hownahrhomeakan embish_17909

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանիների հավաքականը պատրաստվում է աշխարհի առաջնությանը: Ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ թիմն օգոստոսի 20-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում: Մարզիչը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց, որ տարվա գլխավոր ստուգատեսին մասնակցելու են այն ըմբիշները, որոնք լավ են հանդես եկել Եվրոպայի առաջնությունում եւ միջազգային մրցաշարերում:

 

Թիմի կազմում ընդգրկվել է հինգ մարզիկ՝ Հայկ Ասատրյանը (50 կգ քաշային կարգ), Շանթ Խաչատրյանը (63 կգ), Սարգիս Թադեւոսյանը (69 կգ), Դավիթ Պողոսյանը (76 կգ), Տիգրան Համբարձումյանը  (85 կգ):

 

«Մեր տարիքային խմբում Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններն անցկացվում են կարճատեւ ընմիջումով: Այդ պատճառով, շատ դեպքերում, մարզիկները չեն կարողանում լիարժեք վերականգնվել եւ ազատվել ավելորդ քաշից: Մենք թիմում ընդգրկել ենք լավագույններին, որոնք հաջող են հանդես եկել եւ լավ արդյունք են գրանցել այս տարվա միջազգային մրցումներում:

 

Կարող եմ ասել, որ մեր ըմբիշները լավ մարզավիճակում են, մնացածը ցույց կտա գորգը: Ավելի մեծ ակնկալիքներ ունենք Հայկ Ասատրյանից, Շանթ Խաչատրյանից եւ Սարգիս Թադեւոսյանից: Նրանք ավելի փորձառու են, Եվրոպայի առաջնությունում դարձել են մեդալակիրներ: Բայց մյուս երկու ըմբիշներն էլ լավ հնարավորություններ ունեն»,- ասաց Գագիկ Խաչատրյանը:

 

Պատանեկան աշխարհի առաջնությունը կկայանա Աթենքում, սեպտեմբերի 4-10-ը: Հայաստանի հավաքականը մրցավայր կմեկնի սեպտեմբերի 3-ին:

Աշխարհի առաջնությունը կանցկացվի Եվրոպայի առաջնության մրցակարգով՝ երկու օր կշեռքով. առաջին օրը՝ մաքուր քաշ, երկրորդ օրը, ովքեր կպայքարեն մեդալների համար՝ երկու կիլոգրամ ավելի լինելու իրավունքով:

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ