Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Ընտրական օրենսգրքի նախագիծը Ազգային ժողովի քննարկմանը կներկայացվի սեպտեմբերին

am
Entrakan orensgrk`i nakhagitse Azgayin zhoghovi k`nnarkmane knerkayats`vi septemberin_84119

 

ԱԺ-ի հանձնաժողովը 35 առաջարկ է ներկայացրել վարչապետին առընթեր հանձնաժողովին։ «Այդ առաջարկների մեջ են թե՛ նրանք, որոնց շուրջ կա կոնսենսուս ԱԺ չորս խմբակցությունների միջեւ, թե՛ այնպիսիք, որոնց սատարում են մեկից ավելի խմբակցություններ։ Այն հարցերին, որոնց շուրջ վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովը դիրքորոշում չունի, առաջիկա նիստում կանդրադառնանք, եւ հայեցակարգի վերջնական տարբերակը պատրաստ կլինի օգոստոսին»,- նշել է ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Իոաննիսյանը:

Պարզվել է, որ քննարկված առաջարկներից երկուսը տեղ չեն գտնի նախագծում. մատնահետքերի միասնական բազայի եւ միայն նույնականացման քարտերի միջոցով քվեարկության առաջարկները:

Բարեփոխված Ընտրական օրենսգրքի նախագիծը, Ազգային ժողովի քննարկմանը կներկայացվի սեպտեմբերին:  Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ տեխնիկական նորամուծությունները հնարավորություն ընձեռում են մինչև տարեվերջ կազմակերպել ընտրությունները։ 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ