Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Երբ «գործ տվողները» մեր միջից են…

am en ru
Erb <<gorts tvoghnere>> mer mijits` en..._79731

     Եվ կրկին խոսենք Փանիկ գյուղում  նախօրեին տեղի ունեցած միջադեպի մասին:

    102-րդ ռազմաբազայի ղեկավար Վլադիմիր Ելկանովը ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանից պաշտոնապես ներողություն խնդրեց՝ բնակիչներին պատճառած անհանգստության համար, ներկայացնելով տեղի ունեցածի մանրամասնությունները: Ընդունելով ներողությունը, մեր նախարարն առաջարկել է ավելի մեծ ուշադրություն դարձնել քաղաքացիական բնակչության հետ բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը:

Շատ ողջունելի է ռուսների արձագանքը, լիովին համաձայն եմ նաև պարոն Տոնոյանի հետ: Կարծեք թե, աշխատեց «ամեն ինչ լավ է, երբ լավ է ավարտվում» սկզբունքը: Սակայն, այս դեպքում, ես այլ կարծիքին եմ: Բացատրեմ՝ ինչո՞ւ:

Իհարկե, փաստն ինքնին աննախադեպ է և վկայում է ռուս զինվորականների կողմից որոշակի պարտադիր գործողությունների թերի իրականացման մասին, մասնավորապես, կապված տեղական իշխանությունների պատշաճ իրազեկման հետ: Վստահ եմ նաև, որ մեղավորներն անպայման կպատժվեն:

  Սակայն արդեն անհասկանալի է, թե ինչո՞ւ որոշ հայաստանյան լրատվամիջոցներ, նաև՝ վիրտուալ տարածքում գործող, անմիջապես ձեռնամուխ եղան «լվից ուղտ սարքելուն»: Ոմանք կրկին սկսեցին «երգել»՝ կարծես թե, արդեն մոռացված երգը «ռուսական գաղութատիրության» մասին, մյուսները փորձեցին համեմատության եզրեր գտնել տարիներ առաջ Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանության հետ:

 Հարց է առաջանում, ի՞նչ նպատակներ են հետապնդում այդ լրատվամիջոցները այն պարագայում, երբ պաշտոնը ստանձնելուց հետո վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ շատ հստակ հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում հրաժարվել ՀԱՊԿ և Եվրասիական միության հետ իր համագործակցությունից: Վերջին անգամ նա արեց դա մի քանի օր առաջ Բրյուսելում:

Ավելին: Շատ մեծ գիտելիքներ և առանձնահատուկ տեղեկացվածություն պետք չէ հասկանալու համար, որ վերջին շրջանում չափազանց ակտիվացել է Ադրբեջանը: Դա արտահայտվում է ոչ միայն ռազմատենչ հայտարարություններով և աննախադեպ ակտիվությամբ երկու հայկական պետությունների սահմաններում: Օգտագործելով բոլոր միջոցները, նաև՝ մեդիատարածքը, կովկասյան թաթարները փորձում են սեպ խրել Հայաստանի Հանրապետության և նրա հիմնական դաշնակցի միջև:

 Ահա դրա ամենաթարմ վկայությունը: Հայկական ամենահայտնի մեդիառեսուրսներից մեկը, իր կարծիքով, մանրամասն վերլուծելով ռուսական ռազմաբազայի օրինականության հարցը, վերջում եզրակացնում է. այսպիսով, 102 ռազմաբազյի զինվորականների կողմից զենքի կրումը, առավել ևս՝ օգտագործումը /!!!/ Փանիկ գյուղի տարածքում ակնհայտորեն հակասում է հայ-ռուսական միջպետական պայմանագրերին:

Իսկ հիմա տեսեք, թե ինչպե՞ս է արձագանքում AZE.az պորտալը, մեծ սիրով ու հորթի հրճվանքով օգտվելով այս հերթական կիքսից, նախ ամբողջությամբ վերատպելով վերոնշյալ «դարակազմիկ» վերլությունը, հատուկ ընդգծելով, որ հոդվածագիրը մեզ բոլորիս, հավանաբար նաև՝ ինքն իրեն, համարում է ճորտ (մեջբերում). « Այս աշխարհում ամեն ինչի համար անհրաժեշտ է վճարել: Ղարաբաղ էիք ուզում՝ ստացեքռուս զինծառայողների կրակոցները միայն ծաղիկներն են: Նրանք իրավունք ունեն Հայաստանում անել ամենը, ինչ կցանկանան: Հայաստանը Ռուսաստանի մի մասն է: Թեկուզ ոչ դե-յուրե, բայց՝ դե ֆակտո: Եվ ոչ մի Փաշինյան չի փրկի, սպասեցեք նոր Պերմյակովի գալուստի: Ճորտերը իրավունքներ չունեն». մեջբերման ավարտը:

 Ցանկացողները կարող են ծանոթանալ բոլոր մանրամասնություններին նշածս կայքում: Եվ նման արձագանք հետևում է ցանկացած այլ, չմտածված կամ սադրիչ տեղեկատվության հրապարակումից հետո՝ ստացվում է մենք մեր լևոն-ռուբենների և այլոց ձեռքով «գո՞րծ ենք տալիս»…

Ասեմ ավելին, ազերիների գրոհները ահագնանում են բոլոր ուղղություններով: Այսօր «ՄԻՐ» հեռուստաընկերության լրատվական բլոկներից մեկում մի տեղեկատվություն տարածվեց, որով հայտնվում էր Ադրբեջանի պատրաստակամության մասին, այն է՝ ինտեգրվել Եվրասիական միությանն ու նաև՝ ՀԱՊԿ-ին:

   Իհարկե, սա դեռևս սիրախաղի է նման, բայց՝ անմնացորդ տրվելու պատրաստակամությամբ, ինչին նրանք միանգամայն ընդունակ են:

Մտածենք սրա մասին

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ