Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Էրդողանը ԱՄՆ-ին մեղադրել է Թուրքիային վարկաբեկելու մեջ

am en ru
Erdoghane AMN-in meghadrel e T`owrk`iayin varkabekelow mej_33723

Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները ցանկանում են պատժել Թուրքիային այն բանի համար, որ վերջինս հրաժարվել է հետեւել ամերիկյան պարտադրված սցենարներին: Այս ասել է թուրք առաջնորդը ասել է իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության (AKP) անդամների հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հաղորդում է NTV հեռուստաալիքը:

 

«Ամերիկան ​​փորձում է պատժել մեզ, դատապարտել եւ վարկաբեկել մեզ, որովհետեւ մենք չենք հետեւել նրա սցենարին: ԱՄՆ ղեկավարությունը դա անում է մեր երկրում ունեցած մեղսակիցների միջոցով՝ Feto-ի հետ միասին («Ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպություն», որը մեղադրվում է 2016 թ. հուլիսին Թուրքիայում հեղաշրջում կազմակերպելու մեջ) »,- ասել է նախագահը:

 

«Այդ բոլոր հարձակումները, խարդախությունները, զրպարտությունները ծառայում  են  մեկ նպատակի՝  ծնկի բերել Թուրքիային, սեպ խրել մեր հասարակության մեջ: Նրանք  ջանք չեն խնայում, բայց  հաջողության չեն հասնի», - հավելել է նա:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ ամերիկյան դատարանները իրավունք չունեն Թուրքիային մեղադրանքներ ներկայացնել:

 

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ