Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Էրդողանը Իսրայելը կոչել է «օկուպացիայի և ահաբեկչության» երկիր

am ru
Erdoghane Israyele koch`el e <<okowpats`iayi ew ahabekch`owt`yan>> erkir_35283

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Ստամբուլում տեղի ունեցած Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի  բացման ելույթում  Իսրայելն անվանել է «օկուպացիայի եւ ահաբեկչության» պետություն: Այս մասին տեղեկացնում է  A Haber-ը:

«Իսրայելը   օկուպացիայի եւ ահաբեկչության երկիր է, Իսրայելի կառավարությունը խոշտամգում է անզեն ժողովրդին», - ասել է Թուրքիայի նախագահը՝ ցույց տալով մի լուսանկար, որի վրա պատկերված է փակ աչքերով պաղեստինցի դեռահաս՝ շրջապատված իսրայելցի զինվորականներով:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր տեղի է ունենալու Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը, որին մասնակցում են 48 երկրներից ներկայացուցիչներ, այդ թվում 16 երկրներ ներկայացված ղեկավարների մակարդակով: 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ