Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Էրդողանը Սիրիայում սպառնում Է ամերիկացի դաշնակիցներին. Պ.Ք.

am
Erdoghane Siriayowm sparhnowm E amerikats`i dashnakits`nerin. P.K`._40047

Ամերիկացիներն ուզում են Սիրիայի հյուսիսում սահմանապահ ուժեր ստեղծել քուրդ գրոհայիններից: Թուրքիայի նախագահը այն անվանել է «ահաբեկիչների բանակ»: «Էրդողանը վեճի է բռնվել ոչ միայն ամերիկացիների, այլեւ ռուսների հետ», գրում է Neue Zurcher Zeitung շվեյցարական թերթը:

 

Ամերիկացիները Սիրիայում պատրաստվում են երկարատեւ ռազմական գործողության: Տարածքում «Իսլամական պետության» ծայրահեղականների ջախջախումից հետո Վաշինգտոնը ձգտում է թույլ չտալ ջիհադիստների նոր տարածում, հիշյալ թերթում գրում է հոդվածի հեղինակը: Այստեղ կարեւոր դեր է հատկացվում սահմանների պաշտպանությանը: Հենց թափանցիկ սահմաններն էին, որ երեք տարի առաջ նպաստեցին ջիհադիստների հաղթական առաջխաղացմանը:

 

Ամերիկացիների ծրագիրը դեռեւս սաղմնային փուլում է: Սակայն ոչ Թուրքիան, ոչ էլ Ռուսաստանը հավանություն չեն տալիս տվյալ մտադրությանը: Դամասկոսն այն անվանել է երկրի տարածքային ամբողջականության դեմ ուղղված աղաղակող խախտում: Համանման կերպով արտահայտվել է նաեւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը : Նրա կարծիքովՙ սահմանապահ ուժերի ձեւավորումը չի նպաստի իրադրության կայունացմանը: Այդուհանդերձ Լավրովը ձեռնպահ է մնացել հակաամերիկյան կոշտ արտահայտություններից:

 

Մինչդեռ Թուրքիայի նախագահ Էրդողանը սպառնացել է «արմատից կտրել» ԱՄՆ-ի նախաձեռնությունը: Ավելի վաղ նա մի քանի անգամ սպառնացել էր ռազմական գործողություն ձեռնարկել տարածաշրջանում, բայց դա այդպես էլ չէր իրականացրելՙ վախենալով ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների հետ հարաբերությունների խզումից: Հավանաբար նույնը տեղի կունենա նաեւ այս անգամ, սակայն Անկարա-Վաշինգտոն հարաբերություններում նոր ճգնաժամի խորացումն անխուսափելի է, կարծում է հոդվածագիրը:

 

Էրդողանը նաեւ սպառնացել է ռազմական հարձակում սկսել Աֆրինի շրջանի վրա: Նման սպառնալիքներով նա հանդես էր եկել անցյալում եւս: Հյուսիս-արեւելքում թուրքերի ճանապարհը փակում էին ռուսները, հյուսիս-արեւմուտքումՙ ամերկացիները: Անցյալ տարի Մոսկվան զորքեր ուղարկեց Աֆրինի մերձակայք: Ռազմական հարձակումը Էրդողանին անխուսափելիորեն կհանգեցներ ռուսների հետ առճակատման եւ կխափաներ ամերիկացիներին ռուսների դեմ տրամադրելու նրա փորձերը:

 

Միեւնույն ժամանակ, մերթընդմերթ ի հայտ են գալիս լուրեր այն մասին, թե Մոսկվան կարող է հրաժարվել քրդերին աջակցելուց: Սակայն, դատելով երկուշաբթի օրը մամլո ասուլիսում Սերգեյ Լավրովի ասած խոսքերից, նման զարգացման նշաններ գոյություն չունեն:

 

«Սպուտնիկ» ռադիոկայանը իր հերթին հաղորդում է, որ Թուրքիայի համար անընդունելի է Սիրիայի հյուսիս-արեւելքում քրդական ինքնավարություն ստեղծելու ամերիկացիների մտադրությունը, քանի որ Իրաքի հյուսիսում արդեն իսկ գոյություն ունի Քրդական ինքնավարություն, իսկ երկրորդի ստեղծումը կարող է հակաթուրքական նոր եւ վտանգավոր զարգացումներ առաջացնել տարածաշրջանում:

 

 

 

Պ.Ք./ԱԶԳ

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ