Մեծ քիմիայի ժամանակաշրջան է, մի օրում մարդուն կարող են աղբի վերածել կամ աղբը դարձնել մարդ...

Գուրգեն Մահարի

Էրդողանը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման սահմանների՝ բացման մասին խոսք լինել չի կարող. ՌԻԱ Նովոստի

am
Erdoghane haytararel e, or LGh hakamartowt`yan kargavorman sahmanneri, bats`man masin khosk` linel ch`i karogh. RhIA Novosti_98471

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ելույթ ունենալով «Բաքվի ազատագրման 100-ամյակի» առթիվ  անցկացվող ռազմական շքերթում, հայտարարել է, որ առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավոր չէ բացել Հայաստանի հետ սահմանները և Երևանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Առանց հակամարտության կարգավորման, առանց իրենց հայրենի տներ փախստականների վերադարձի չի կարող անգամ խոսք լինել սահմանների բացման և որևէ տեսակի հարաբերությունների հաստատման համար»,- ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու: Բաքվում պաշտոնական հանդիպման արարողությունից հետո կայացել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները:

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ