Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Էրդողանը հորդորել է ԱՄՆ-ին չհրահրել Թուրքիային

am en ru
Erdoghane hordorel e AMN-in ch`hrahrel T`owrk`iayin_40169

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հորդորել է ԱՄՆ-ին չհրահրել Թուրքիային:

«Մեր սահմանների հանդեպ ոտնձգություններ մի արեք, մի հրահրեք մեզ, հակառակ դեպքում մեր համբերությունը չի  բավարարի: Ես դա նաեւ հարգարժան Օբամային եմ ասել, ցավալի է, որ այդպես էլ պատասխան չստացա: Մենք ասել ենք. «Անսպասելի կգանք գիշերը»: Սպասեցին, ապա հարվածեցին: Նրանք, ովքեր ասում են, որ նրանց թիկունքում ԱՄՆ-ն է, չի կարող հաղթել թուրք ժողովրդի: Սա մեր ժողովրդի պայքարն է», - ասել է Էրդողանը Բուրսայում տեղի ունեցող կանանց կոնգրեսի ընթացքոում: Փոխանցում է  NTV հեռուստաընկերությունը:

Նա կրկին հիշեցրել է Սիրիայում ԱՄՆ-ի կողմից հովանավորվող քրդական զինված խմբավորումների մասին: Թուրքիայի նախագահի խոսքերով, ԱՄՆ-ը զենքով լի 5 հազար բեռնատար է ուղարկել  սիրիական քրդերին:

 

Ավելի վաղ Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտարարել է «Ձիթենու ճյուղ» գործողության սկզբի մասին, որն ուղղված է Սիրիայի Աֆրիկա շրջանում քրդական զորամիավորումների դեմ: Գործողությունը սկսվել է շաբաթ օրը: Գլխավոր շտաբի տվյալներով, գործողությանը մասնակցել է 72 օդանավ այնտեղ: Թուրքիայի  վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է Աֆրինում ցամաքային գործողության մեկնարկի մասին:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ