Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Էրդողանը քննադատել է ԱՄՆ-ին՝ Իրանի հետ միջուկային համաձայնագիրը լքելու համար

am
Erdoghane k`nnadatel e AMN-in, Irani het mijowkayin hamadzaynagire lk`elow hamar_59931

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ԱՄՆ-ին Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու պատճառով՝ Վաշինգտոնին անվանելով պարտվողկողմ:

 

 «Միացյալ Նահանգները պարտվող կողմ կլինի՝ հրաժարվելով համաձայնությունը պահպանելուց»,- Էրդողանի խոսքերն է փոխանցում Anadolu լրատվական գործակալությունը:

 

Նա ընդգծել է միջազգային համաձայնագրերի նկատմամբ ոչ լուրջ վերաբերմունքի անթույլատրելիությունը: «Չի կարելի ըստ ցանկության դուրս գալ պայմանագրերից կամ փոխել նրանց պայմանները», - ասել է Էրդողանը:

 

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս Իրանի հետ միջուկային համաձայնությունից, որը կնքվել էր 2015թ.-ին վեց միջազգային միջնորդների (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա) միջև:

 

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ