Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Էրդողանը խոսել է «Եփրատի վահան» գործողության հնարավոր վերսկսման մասին

am ru
Erdoghane khosel e <<Ep`rati vahan>> gortsoghowt`yan hnaravor versksman masin_38580

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին խոսել է Սիրիայում «Եփրատի վահան» գործողության հնարավոր վերսկսման մասին:

Ինչպես տեղեկացնում է Անադոլու լրատվական գործակալությունը, այս մասին նախագահն ասել է Անկարայում «Արդարության եւ զարգացում» կուսակցության նիստում ելույթ ունենալիս:

«Եթե Ալլահի կամքը լինի, մենք կշարունակենք «Եփրատի վահան» գործողությունը Աֆրինում եւ Մանբիջում», - ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին իշխանամետ «Սաբահ» թերթը հաղորդել էր, որ Անկարան պատրաստվում էանցնել «Եփրատի վահան» գործողության երկրորդ փուլին: Նոր փուլի նպատակն է «ձախողել ԱՄՆ-ի ծրագրերը, որոնք «Հեյաթ Թահրիր ալ Շամ»-ի դեմ պայքարի քողի տակ փորձում են Իդլիբ նահանգը հանձնել «Քրդական բանվորական» կուսակցությանն ու «Ժողովրդավարական միություն» կուսակցությանը: 

 

Նշենք նաեւ, որ «Եփրատի վահան» գործողության առաջին փուլը տեւել է 2016 թ. օգոստոսի վերջը մինչեւ 2017 թվականի մարտ ամիսը

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ