Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Էրդողանը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել Սիրիայում ԻՊ-ի դեմ «թատրոնը»

am ru
Erdoghane koch` e arel AMN-in dadarets`nel Siriayowm IP-i dem <<t`atrone>>_43343

ԱՄՆ-ը պետք է դադարեցնի Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարի «թատրոնը», որը վերածվում է Թուրքիայի դեմ պայքարի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները ճգնաժամի մեջ են ԱՄՆ-ի՝ սիրիացի քրդերին  ցուցաբերած աջակցության պատճառով: Իր հերթին, Վաշինգտոնն իր գործողությունները բացատրում է ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելով:

«Մենք ունենք Սիրիայի հետ 911 կիլոմետրանոց սահման ունենք: Ի՞նչ կապ ունի ԱՄՆ Սիրիայի սահմանի հետ: Նրանք արդեն ծախսել են 550 մլն (քրդերի օգնության համար), սակայն այժմ ցանկանում են այդ ցուցանիշը հասցնել երեք մլրդ.-ի:  Դուք ասում եք, որ ԻՊ-ի դեմ եք պայքարում: Իսկ ԻՊ-ի քանի՞ անդամ եք վնասազերծել: Նրանք, ովքեր կռվել են ԻՊ-ի դեմ, այժմ պայքարում են Թուրքիայի դեմ: Ոչ ոք իրավունք չունի ԻՊ-ը որպես պատրվակ օգտագործել:  Ժամանակն է վերջ տալ ԻՊ-ի հետ այս թատրոնին, դիմակները հանելու ժամանակն է», - ասել է Էրդողանը՝ խոսելով իշխող «Արդարադատություն եւ զարգացում»  կուսակցության պատգամավորների առաջ:

«Մեզ ասում են. «Եթե մեզ հարվածեն, մենք դաժան պատասխան կտանք»: Նրանք, ովքեր ասում են  դա, իրենց կյանքում երբեք չեմ փորձել օսմանյան բռունցքը»,-հավելել է Թուրքիայի նախագահը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ