Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Էրդողանը մտադիր է անձամբ հանդիպել Մերկելի հետ

am en ru
Erdoghane mtadir e andzamb handipel Merkeli het_38820


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է անձամբ հանդիպել  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Այս մասին գրում է Bild-ը:

 

Ավելի վաղ Չավուշօղլուն նշել էր, որ Անկարայի եւ Բեռլինի հարաբերություններում խնդիրներ են առաջացել, եւ երկու կողմերն էլ ցանկանում են հաղթահարել լարվածությունը երկխոսության միջոցով:

 

Ինչպես գրում է թերթը, Էրդողանը երկու տարբերակ է նախատեսում՝ կա՛մ Մերկելին հրավիրել Անկարա, կա՛մ անձամբ Գերմանիա գնալ: «Մենք պետք է երկխոսություն վարենք», - ասել է Չավուշօղլուն: Նա նշել է, որ Էրդողանը բազմիցս հեռախոսային բանակցություններ է վարել Մերկելի եւ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:

 

Հիշեցնենք, որ ԵՄ-Թուրքիա հարաբերությունները վատացան 2016թ.-ի հուլիսի զինված հեղաշրջման փորձից հետո: Եվրոպական միությունը քննադատության ենթարկեց դեպքերին հաջորդած թուրքական իշխանությունների արձագանքը, զանգվածային ձերբակալությունները եւ այլ միջոցառումները եւ կասեցրեց  Թուրքիայի՝ Եվրոպական Միությանն անդամակցելու նոր գործընթացի նախապատրաստական ​​աշխատանքները :

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ