Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Էրդողանը նշել է իր հրաժարականի պայմանը

am en ru
Erdoghane nshel e ir hrazharakani paymane_32515

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հրաժարական կտա այն ժամանակ, եթե ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունը ապացուցի, որ նա արտասահմանյան գումարային հաշիվներ ունի: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

 

Կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն նոյեմբերի 21-ին մեղադրել է նախագահի շրջապատին  միլիոնավոր դոլարների՝ օֆշորային գործարքների միջոցով  լվացման մեջ:

 

Ի պատասխան այդ մեղադրանքին՝ Էրդողանը դիմել է դատարան և  որպես փոխհատուցում պահանջել 1,5 միլիոն թուրքական լիրա  (380 հազար դոլար):

 

 

«Եթե կարողանաք հաստատել, որ իմ փողերը արտասահմանյան որեւէ բանկում են պահվում, ապա ես հրաժարական կտամ նախագահի պաշտոնից», - ասել է Էրդողանը:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ