Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Էրդողանը սպառնացել է խզել Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները

am en ru
Erdoghane sparhnats`el e khzel Israyeli het divanagitakan haraberowt`yownnere _34079

Թուրքիան կարող է խզել դիվանագիտական ​​հարաբերությունները Իսրայելի հետ, եթե Միացյալ Նահանգները Իսրայելում գտնվող իր դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխի Երուսաղեմ՝ այդպիսով ընդունելով այն որպես երկրի մայրաքաղաք:

Թուրքիայի նախագահը Էրդողանը զգուշացրել է ԱՄՆ-ին Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հարցում՝ ասելով, որ նման քայլով Վաշինգտոնը «հատում է կարմիր գիծը» մահմեդական երկրների հետ հարաբերություններում:

 «Եթե դա տեղի ունենա, ապա Թուրքիան կխզի դիվանագիտական ​​հարաբերությունները Իսրայելի հետ»,- ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Խոսելով   խորհրդարանականների հետ՝ Էրդողանն ասել է, որ   մտադիր է Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողով  հրավիրել, որպեսզի  դիմակայեն  Երուսաղեմը   Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ցանկացած փորձին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոբալդ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է Իսրայելի ԱՄՆ դեսպանատունը, որը գտնվում է Թել Ավիվում, տեղափոխել Երուսաղեմ և երկրի մայրաքաղաք հռչակել Երուսաղեմը:

 

Երուսաղեմը համարվում է  Իսրայել  պետության մայրաքաղաքը, սակայն աշխարհի երկրների մեծամասնությունը հրաժարվել է ճանաչել Երուսաղեմի նման կարգավիճակ՝ նշելով, որ այդ հարցը պետք է լուծվի իսրայելցիների ու պաղեստինցիների միջեւ երկխոսության միջոցով: Պաղեստինցիներն էլ իրենց հերթին  ակնկալում են մայրաքաղաքը  հռչակել Երուսաղեմի արեւելյան մասը:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ