Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Երևանը կարող է դառնալ Ռոհանի-Թրամփ հնարավոր հանդիպման վայր. Արման Նավասարդյան

am en
Erewane karogh e darhnal Rhohani-T`ramp` hnaravor handipman vayr. Arman Navasardyan_84759

  Հեղինակ՝ ԱՆԺԵԼԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի կարծիքով՝ շատ լավ կլինի, որ Հայաստանը դիմի պաշտոնական Թեհրանին ու Վաշինգտոնին՝ Ռոհանի-Թրամփ հավանական հանդիպումը Երևանում անցկացնելու առաջարկով:

«Կարող է տեղի ունենալ հանդիպում  Թրամպի և Ռոհանիի միջև: Թրամպը իր զիգզագ բնավորությամբ հայտարարեց այդ մասին, և դժվար է ասել, երբ կկայանա հանդիպումը, բայց, որ  կկայանա՝ դա հաստատ է:  Այսպիսի մի գաղափար կա, Արա Պապյանն է դա հնչեցրել՝  մենք առաջարկում ենք, որ պաշտոնական Հայաստանը առաջարկի Վաշինգտոնին և Թեհրանին, որ այդ հանդիպումը տեղի ունենա Երևանում»,- ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում ասաց պարոն Նավասարդյանը:

Նա նկատեց՝ մինչև հիմա, մենք չունենք, որևէ պաշտոնական, կարևոր փաստաթուղթ, որը կունենա «Երևանյան հռչակագիր» անվանումը.

«Հիմա պատկերացրեք, եթե Թրամփը գա Հայաստան, և Ռոհանին գան Հայաստան, և այդ հանդիպումը, որը կլինի պատմական՝ տեղի ունենա այստեղ: Հայաստանի համար դա պարզապես կլինի դիվանագիտական և քաղաքական ճեղքում: Շնորհիվ մեր «փայլուն» դիվանագիտության՝ Երևանը առ այսօր չունի նշանային մի բան, որ օրինակ ասենք՝ Երևանյան հռչակագիր»,- ասաց Արման Նավասարդյանը, նկատելով, որ լավ է հնչում «Երևանյան հռչակագիր» անվանումը:

Ավարտելով իր խոսքը պարոն Նավասարդյանը նաև ընդգծեց, թե  այդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Ժնևում, Վրաստանում, իսկ ամենավատը  կլինի այն, որ տեղի ունենա Բաքվում:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ