Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 600-ից ավելի լրագրող

am
Erewani avaganow artahert` entrowt`yownnere lowsabanelow hamar havatarmagrvel  e 600-its` aveli lragrogh_101721

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել  է 44 տեղական զանգվածային լրատվության  միջոցի 600-ից ավելի լրագրողներ: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովինախագահի մամուլի քարտուղար Հերմինե 

Հարությունյանը: Նա նաև տեղեկացրեց, որ հավատարմագրվել է նաև 5 օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցի 10 ներկայացուցիչ:

«Այս ընտրություններում որևէ ԶԼՄ-ի դիմում չի մերժվել 

և բոլոր դիմած լրատվամիջոցները 

հավատարմագրվել են և այսօր լուսաբանում են 

քվեարկության ընթացքը»,- ասաց Հարությունյանը:

Նա հիշեցրեց, որ օտարերկրյա լրատվամիջոցի ներկայացուցիչները ԿԸՀ-ում հավատարմագրվում են արտաքին գործերի նախարարության միջնորդությամբ:

Հերմինե Հարությունյանի խոսքով` զանգվածային լրատվության միջոցները պետք է հավատարմագրվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, որպեսզի կարողանան լուսաբանել ընտրությունները և քվեարկության ընթացքը:

«Լրատվական գործունեություն իրականացնողը կարող է հավատարմագրել իր ներկայացուցիչներին, եթե առնվազն մեկ տարի իր անունից տարածում է 

լրատվությունսակայն  օրենքի այս պահանջը չի

 վերաբերում վերգետնյա եթերային հեռարձակում 

իրականացնող լրատվամիջոցներին»,- հավելեց Հարությունյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղարը նաև հիշեցրեց, որ Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ հակասահմանդրական էր ճանաչվել ընտրական օրենսգրքի դրույթն առ այն, որ յուրաքանչյուր լրատվական գործունեություն  իրականացնող կարող է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրել իր անունից  տարածվող միայն մեկ զանգվածային լրատվամիջոց և այդ զանգվածային լրատվական միջոցի ոչ ավելի քան 50 ներկայացուցիչների:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 

համապատասխան փոփոխություններ է 

կատարել լրագրողների հավատարմագրման կարգումայսինքնայդ դրույթը  

ևս վերացվել է լրագրողների հավատարմագրման 

ընթացակարգից»,- եզրափակեց Հարությունյանը:

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ