Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

Երևանի ավագանու ընտրությանը մասնակցության հարցը չի կարող ձգձգվել. Էդմոն Մարուքյան

am
Erewani avaganow entrowt`yane masnakts`owt`yan harts`e ch`i karogh dzgdzgvel. Edmon Marowk`yan_78547

«Ելք» դաշինքում դեռ չեն քննարկել Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու ձեւաչափը: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

 

Ինչպես հայտնի է, երեկ քվուրում չլինելու պատճառով չկայացավ Երեւանի քաղաքապետի ընտրությունը, ուստի այժմ ավագանին ցրվելու է եւ 30-40 օր անց միայն պետք է անցկացվի  Երեւանի ավագանու նոր ընտրություն:

 

 

Էդմոն Մարուքյանը կողմ է դաշինքով գնալուն: Սակայն հայտնի է, որ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո դեռ չի ընտրվել խմբակցության նոր ղեկավար: Լուրեր կան, որ Լենա Նազարյանն է ուզում դառնալ խմբակցության ղեկավար, ինչին դեմ են մյուսները: Փոխզիջումը բացակայում է:

 

«Երեւանի ավագանու հետ կապված հարցը չի կարող անորոշ ժամկետով չքննարկվել, քանի որ ժամկետներ կան», - ասել է Էդմոն Մարուքյանը:

Հարցին, թե արդյո՞ք միասնական թեկնածուով հանդես գալը «հիմա կախված է «Քաղաքացիական պայմանագրից» Էդմոն Մարուքյանն ասել է. «Բոլորիցս էլ կախված է, քանի որ բոլորով պետք է գանք կոնսենսուսի, որոշում կայացնենք, թե ինչպես ենք մասնակցում»:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ