Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Երևանի ավագանու ընտրություններից հետո ավագանու կազմում հնարավոր է կոալիցիա ձևավորվի. Միքայել Մելքումյան

am
Erewani avaganow entrowt`yownnerits` heto avaganow kazmowm hnaravor e  koalits`ia dzewavorvi. Mik`ayel Melk`owmyan   _99331

 Մի քանի օր է՝ մամուլում լուրեր են տարածվում, թե Երևանու ավագանու ընտրություններին ընդառաջ ԲՀԿ-ի ներկայացուցիչները 60.000 դրամ կաշառք են բաժանում ընտրողներին: Այս առնչությամբ այսօր ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց. «Լրիվ բացառում եմ, այդպիսի բան չկա, մինչև վերջ թող այդ քրեական գործը բացահայտվի, և եթե հանկարծ դա կլինի կեղծ՝ թող բոլորն իրենց պատիժը ստանան»:

 

   Պարոն Մելքումյանը նկատեց, թե լրագրողները խոսում են քաղաքականացված ընտրությունների մասին, բայց իրենք էլ իրենց հերթին չեն անդրադառնում ներկայացվող նախընտրական ծրագրերին: Ապա պատասխանելով լրագրողի հարցին, թե ո՞ւմ են համարում իրենց մրցակիցը, և ինչո՞ւ երևանցին հենց իրենց պետք է ընտրի, ասաց.

 

   «Բոլորն էլ մեր մրցակիցներն են, բոլորին էլ հարգանքով ենք վերաբերվում, և ակնկալում ենք նմանատիպ հարգանք մյուսների կողմից: Մեզ պետք է ընտրեն, որովհետև մենք ոչ միայն ցույց ենք տալիս ծրագիր, այլև ցույց ենք տալիս պայման, որ ունակ ենք այդ ծրագիրը իրականացնել:  

   Մի դեպք ասեմ, եթե մեր քաղաքի բյուջեն ընդամենը 80 միլիարդ դոլար է, ասենք ասում ենք՝ քաղաքում կա 5 կարևոր խնդիր, այդ գումարի շրջանակներում մի խնդրի կեսը կարող են ընդամենը լուծել: Հիմա մենք ի՞նչ ենք ասում՝ քաղաքի բյուջեն եռապատկում ենք, հենց սկզբից պետք է բյուջեյում ավելացնել մի 300-400 միլիոն, կամ ավել՝ Ծառուկյանը հայթայթելու է դա, առաջնային խնդիրները լուծելու համար: Մարդը ասել է, երբ ստանամ քաղաքացու վստահության քվեն՝ պատրաստ եմ այս ամենը անելու»:

   Պատասխանելով ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հարցին, եթե ստանան քաղաքացու վստահության քվեն ու ներգրավածություն ունենան Երևանի ավագանու կազմում,  սակայն քաղքապետը չլինի ԲՀԿ-ի թեկնածուն, դարձյալ կբերե՞ն այդ ներդրումները Երևան, կլուծե՞ն մայրաքաղաքի խնդիրները, Մելքումյանը ասաց. «Այդ հարցի պատասխանը պետք է թողնենք ընտրությունից հետո, որովհետև դա լրիվ կախված է նրանից, թե ի՞նչ տիպի քաղաքական պայմանավորվածություններ ենք ունենալու: Չեմ ուզում փակագծերը բացել՝ կլինի կոալիցիա թե չէ, ինչ կարգավիճակում կլինի ավագանին, բոլորը կախված է ընտրությունների արդյունքից բխող ռեալ պայմանավորվածություններից»:

    ԱԺ փոխնախագահը չբացառեց, որ Երևանի ավագանու ընտրություններից հետո, հնարավոր է ավագանու կազմում հանդես գան կոալիցիայով: «Սպասենք ընտրությունների արդյունքներին, կլինի կոալիցիա, թե չէ՝ կյանքը ցույց կտա»:

 

    Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին, Երևանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է 12 թեկնածու:

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ