Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Երևանի գլխավոր ճարտարապետն ազատվել է աշխատանքից

am en ru
Erewani glkhavor chartarapetn azatvel e ashkhatank`its`_99199

  Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն ազատվել է աշխատանքից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համապատասխան որոշումը ստորագրել է Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը:

«Հիմք ընդունելով Տ. Բարսեղյանի դիմումը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48.1-րդ հոդվածի 1-ին մասով,  «Հանրային ծառայության մասին»  օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասով`

1.Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանին՝ 2018 թվականի սեպտեմբերի 17-ից ազատել զբաղեցրած պաշտոնից։

2.Հանձնարարել աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ կատարել վերջնահաշվարկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»,- ասված է Կամո Արեյանի ստորագրած որոշման մեջ։


Հիշեցնենք, որ Տիգրան Բարսեղյանը Երևանի գլխավոր ճարտարապետ էր 2013 թ.: 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ