Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանին ընդառաջ Երևանի մետրոպոլիտենում գործարկվել է նոր ձևավորված շարժակազմ

am ru
Erewani himnadrman 2800-amya hobelyanin endarhaj Erewani metropolitenowm gortsarkvel e nor dzewavorvats sharzhakazm_63408

«Երևան 2800» կայքից տեղեկացնում են, որ Երևանի հիմնադրման 2800-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում գործարկվել է հայկական ավանդական զարդանախշերով ձևավորված շարժակազմ:

Տոնական շարժակազմի առաջին երթի մեկնարկը տրվել է մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանից՝ ազգային երգերի ու պարերի ներքո, «Կարին» համույթի մասնակցությամբ:
Շարժակազմի առաջին ուղևորները մեծ ոգևորությամբ են դիմավորել գնացքը՝ խոստովանելով, որ այն իսկապես շատ գեղեցիկ և յուրօրինակ նվեր է բոլոր երևանցիներին մայրաքաղաքի հոբելյանի առթիվ:
Հիշեցնենք, որ «Երևան 2800» հիմնական տոնական միջոցառումները այս տարի կանցկացվեն սեպտեմբերի 29-30-ը: Հետևեք տոնական միջոցառումներին yerevan2800.am կայքով:

 

 

 

 

 

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ