Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առթիվ

am en ru
Erewani k`aghak`apet Taron Margaryani shnorhavorakan owgherdze Verjin zangi arht`iv_62752

Սիրելի՛ շրջանավարտներ,

սրտանց շնորհավորում եմ դպրոցական կյանքի հրաժեշտի և ամենահուզիչ պահի՝ Վերջին զանգի առթիվ: Դպրոցական տարիներին դուք ձեռք բերեցիք գիտելիքներ՝ մեր մշակույթի, պատմության, լեզվի ու գրականության, շրջապատող աշխարհի ու երևույթների մասին, որոնք, անկասկած, անհրաժեշտ են լինելու ձեզ կյանքի բոլոր փուլերում: Համոզվա՛ծ եմ, որ միշտ սիրով ու հարգանքով եք հիշելու ձեր ուսուցիչներին՝ երախտապարտ լինելով այն ամենի համար, ինչն արվեց նրանց կողմից, որպեսզի կարողանաք կերտել ձեր ապագան, դառնաք լավ մասնագետներ, լավ քաղաքացիներ և պարզապես լավ մարդիկ: 
Սիրելի՛ մանկավարժներ և ծնողներ,
իսկապես անգնահատելի է այն դերը, որ այս բոլոր տարիների ընթացքում թե՛ տանը և թե՛ դպրոցում ունեցել եք մատաղ սերնդի դաստիարակության և կրթության գործում: Այժմ արդեն հերթը ձեր երեխաներինն ու սաներինն է՝ արդարացնելու նրանց հետ կապված ձեր երազանքները, ինչը, համոզվա՛ծ եմ, նրանք կանեն պատվով:
Սիրելի՛ շրջանավարտներ,
ձեր կյանքի հիշարժան այս օրը մաղթում եմ, որ լինեք առողջ, նպատակասլաց և դպրոցին հաջորդող մեծ կյանքում էլ շարունակեք հարստացնել ձեր գիտելիքներն ու փորձը՝ ուրույն նպաստ բերելով մեր երկրի ու 2800-ամյա քաղաքամայր Երևանի զարգացման և հզորացման գործում:

 ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ