Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Երեւանի օդանավակայանում հետաձգվել են դեպի Մոսկվա թռիչքները

am en ru
Erewani odanavakayanowm hetadzgvel en depi Moskva t`rhich`k`nere_39027

Վատ եղանակային պայմանների՝ ուժեղ քամու եւ թաց ձյան պատճառով, Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում հետաձգվում են հունվարի 12-ի օրվա առաջին կեսի համար նախատեսված չվերթները:

«Զվարթնոց» օդանավակայանի առցանց ժամացուցակի տվյալների համաձայն՝   հետաձգվել են Մոսկվա-Երեւան եւ Երեւան-Մոսկվա չվերթները, որոնք սպասարկում են  «Աէրոֆլոտ»,«Ուրալյան ավիաուղիներ»,«Utair» եւ« Տարոն Ավիա» ավիաընկերությունները:

 

 

Երեւանի օդանավակայանում նաեւ հետաձգվել է դեպի Վորոնեժ թռիչքը՝ նախատեսված հունվարի 12-ի վաղ առավոտյան: Իսկ թռիչքները դեպի Դուբայ, Շարժա, Թբիլիսիի եւ այլ քաղաքներ կատարվում են ուշացումով:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ