Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

Երևանում գագաթաժողովը կանցնի բարձր մակարդակով և մեծ հաջողությամբ. ՖՄԿ գլխավոր քարտուղար

am
Erewanowm gagat`azhoghove kants`ni bardzr makardakov ew mets hajoghowt`yamb. FMK glkhavor k`artowghar_99915

Բրյուսելում սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել Ֆրանկոֆոն երկրների դեսպանների նիստ, որը նվիրված է եղել Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին: Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից,  հանդիպումը կազմակերպվել է Բելգիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ՝ ԵՄ-ում ՖՄԿ մշտական ներկայացուցչության և  Բելգիայում Կանադայի դեսպանության հետ համատեղ: Միջոցառմանը մասնակցել են ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանը, Բրյուսելում հավատարմագրված 85 դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և անդամներ:

 

Բացման խոսքով հանդես է եկել Բելգիայում և Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար Թաթուլ Մարգարյանը, ով կարևորել է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախօրեին Բրյուսելում ֆրանկոֆոն համայնքի նմանօրինակ ակտիվ մասնակցությունը հավաքին:

Այնուհետև ՖՄԿ-ում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը ներկայացրել է ՖՄԿ առաջիկա գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:

Միջոցառմանը ելույթ է ունեցել նաև ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանը, ով մասնավորապես նշել է, որ Երևանը պատրաստ է առաջիկա գագաթաժողովին, և համոզմունք հայտնել, որ այն կանցնի բարձր մակարդակով և մեծ հաջողությամբ:

Նիստի ավարտին տեղի է ունեցել ընդունելություն և ցուցադրվել Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին նվիրված տեսաֆիլմը:

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ