Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Երևանում գործող «IROHA» կենտրոնը նշել է ճապոնական ավանդական տոնը` Հանամին

en am ru
Erewanowm gortsogh <<IROHA>> kentrone nshel e chaponakan avandakan tone` Hanamin_49891

Երեւանում գործող հայ-ճապոնական կրթմշակութային «IROHA» կենտրոնի սաները կիրակի օրը նշել են ավանդական ճապոնական սակուրայի ծաղկման տոնը, որը կոչվում է Հանամի: Միջոցառմանը ներկա են գտնվել կենտրոնի աշակերտները եւ ուսուցիչները, նաեւ Ճապոնիայի դեսպանատան ներկայացուցիչը:

Հանամիի տոնը նշվեց բնության գրկում՝ ծաղկած ծառերի ստվերում՝ուղեկցվելով խաղերով, երաժշտությամբ, ավանդական ճապոնական ուտեստների հյուրասիրությամբ: Մասնակիցները իրենց հետ բերել են իրենց սեփական ձեռքերը պատրաստել, քաղցրավենիք եւ այլն:

«IROHA» կենտրոնի նախագահ Ռուզան Խոջիկյանը «Հայ ձայն»-ի հետ զրույցի ընթացքում նշեց, որ Հանամին առավելապես ավանդույթ է, քան տոն: «Գարնանը, երբ ծաղկում է սակուրան, ճապոնացիները խմբերով, կոլեկտիվներով կամ իրենց ընտանիքների հետ գնում են բնության գրկում հիանալու ծաղկած ծառերի գեղեցկությամբ, ուրախանալու գարնան գալստյամբ… Այս ամենն ուղեկցվում է նաեւ հյուրասիրությամբ եւ երգերով: Այս ամենը ցույց է տալիս նրանց նրբանկատ վերաբերմունքը բնության հետ, ոչ մի առիթ չեն կորցնում բնության հետ առնչվելու համար, քանի որ ճապոնացիները սերտորեն կապված են բնության հետ»:

Այն հարցին, թե ինչով է պայմանավորված հայ երիտասարդության շրջանում Ճապոնիայի, նրա մշակույթի, պատմության հանդեպ հետաքրքրության աճը, կենտրոնի նախագահ ընդգծեց, որ, առաջին հերթին այն պայմանավորված է ինտերնետով, քանի որ տեղեկատվությունն այժմ առավել հասանելի է: «Կարող են իրենց սիրելի մանգաներ, անիմեները դիտել ճապոներենով, ինչն էլ նրանց բերում է մեր կենտրոն՝ լեզուն սովորելու: Եւ այստեղ` կենտրոնում, նրանք ծանոթանում են Ճապոնիայի մշակույթին, շատ հետաքրքիր փիլիսոփայությանը, ժողովրդի մտածողությանը»:

Հանամի (ճապոներեն՝ , հիանալ ծաղիկներով) - ճապոնական ազգային ավանդույթն է, երբ հիանում են ծաղիկներով: Այս ավանդույթը սկիզբ է առել 16-րդ դարից և կազմում է ճապոնական ինքնության անբաժան մասը:

Գոհար Իսախանյան

Գոհար Իսախանյան
Share Button
Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ