Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Երևանում կանցկացվի Comedy Club փառատոնը

am es
Erewanowm kants`kats`vi  Comedy Club p`arhatone_80203

 Սեպտեմբերի 15-ին և 16-ին  Երևանը կվերածվի հումորի մայրաքաղաքի` այստեղ կանցկացվի  Comedy Club փառատոնը: Այս մասին գրում է 7days.ru-ն։

 

Փառատոնի անցկացումը կհամընկնի Երևանի 2800-ամյակի տոնակատարությունների հետ ։

Հայաստան կժամանեն Պավել Վոլյան, Գարիկ Մարտիրոսյանը, Գարիկ Խարլամովը, Տիմուր Բատրուտդինովը, Դեմիս Կարիբիդիսը, Անդրեյ Սկորոխոդը, Միխաիլ Գալուստյանը, Ալեքսանդր Ռևան, Զուրաբ Մատուան, Անդրեյ Ավերինը, Դմիտրի «Լյուսյոկ» Սորոկինը, Մարինա Կրավեցը, «Սմիրնով, Իվանով, Սոբոլև» տրիոն, Ժենյա Սինյակովը, Դմիտրի Գրաչյովը և USB խումբը։

Իսկ գլխավոր իրադարձությունը Գարիկ Մարտիրոսյանի վերադարձն է:

 «2018 թվականին Երևանը տոնում է իր 2800-ամյակը», - նշել է Մարտիրոսյանը: «Երևանը  անհավանական քաղաք է բաց հոգով և հարուստ պատմությամբ, և մենք ուրախ ենք, որ մենք կդառնանք նրա մեծ տոնի մի մասը»: Comedy Club փառատոները լայն աշխարհագրություն ունեն, սակայան այս աշնանը մենք առաջին անգամ Հայաստանում կնկարահանենք TNT- ի նոր թողարկումները: Ավանդույթի համաձայն՝ հյուրերի թվում կլինեն շատ աստղեր, անպայման դուք ևս եկեք: Մինչ հանդիպում Երևանում »:

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ