Խաղաղությունը պարտադրում են և ոչ թե մուրում

ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Արցախի ՊՆ նախարար, գեներալ-լեյտենանտ

Երևանում տեղի կունենա հայտնի հայ ջազային դաշնակահար Գարի Քյոսայանի մենահամերգը

am
Erewanowm teghi kownena haytni hay jazayin dashnakahar Gari K`yosayani menahamerge_10074

Հուլիսի 29-ին Երևանի «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա հայտնի հայ կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի դաշնամուրային մենահամերգը:     

Միջոցառման ընթացքում կհնչեն Գարի Քյոսայանի նոր ստեղծագործություններից՝ «Ծիր կաթին», «Մայրություն», «Նարեկ», «Զեփյուռ», «Առավոտ», «Մարիային նվիրված վալսը» և այլն, իսկ զուգերգով հանդես կգա Ալլա Սահակյանը։
 
 
Գարի Քյոսայանը ծնվել է Երևանում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան: Նա հանդիսանում է Հայաստանում առաջին ջազ տրիոյի հիմնադիրը: 1988-2013 թթ. երաժիշտը ապրել և ստեղծագործել է ԱՄՆ-ում՝ ղեկավարելով մի շարք հայտնի ջազային ակումբներ: Գարի Քյոսայանը ձայնագրել է մի շարք ալբոմներ, համերգներով հանդես է եկել բազմաթիվ երկրներում: Հանդիսանում է «Լռություն սիմֆոնիա», «Արահետ», «Ձայն լռության» ֆիլմերի երաժշտությունների հեղինակը: 2010 թ. գրել է Արմեն Էլբակյանի բեմադրած «Մուսա լեռան 40 օրը» թատերական ներկայացման երաժշտությունը:
 
 
 
 
 
 
Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ