Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

Երևանյան օրերի խրոնիկա

am
Erewanyan oreri khronika_99431

   ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ նշում է, թե իրականում երևանցիների կողմից չկար ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջարկ, մինչդեռ մի քանի անբովանդակ ակցիաներով՝այն արտադրվեց բոլորիս:

 Արտակ Զաքարյանն, այնուհետև, ուշադրություն է հրավիրում հետևյալ հանգամանքի վրա, թե  իրականում ի՞նչ նպատակ է հետապնդում վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կազմակերպելով այս ամենը:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

    Երևանի ավագանու ընտրություններին մնացել են հաշված օրեր, ու իմ տպավորությամբ երևանցիները լոյալ վերաբերմունք ունեն դրա նկատմամբ:

  Նախ, առ այսօր չկա հստակ պատասխան՝ թե որքանո՞վ էր պահանջված ավագանու արտահերթ ընտրությունները: Քաղաքապետարանի դիմաց փոքրաթիվ մարդկանց մի քանի անբովանդակ ակցիաներ, որոշ լրատվամիջոցներում պատվիրված հրապարակումներ և արտահերթ ընտրություններն ապահովված են: Առնվազն տարօրինակ է:

Ի՞նչն է նպատակը. որպեսզի Հայկ Մարությանը դառնա քաղաքապե՞տ: Ի՞նչու հե՛նց նա, չէ՞, որ իշխանափոխությանը մասնակցել են նաև արժանի ու պատրաստված կադրեր: Այս հարցն ամենաչպարզաբանվածն է և որևէ տրամաբանական մեկնաբանություն առ այսօր չկա:

Ովքե՞ր են պատրաստ ընտրել Մարությանին. որպես երկար տարիների եթերային կերպար՝ բոլորը նրան լավ ճանաչում են, և իմ տպավորությամբ մտածող մարդիկ ուղղակի չեն ցանկանում քվեարկել նրա օգտին (թեկուզև, համակրել են իշխանափոխությունը):

Ի՞նչ է պետք անել, որպեսզի վերջինս ընտրվի. իհարկե, Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցություն քարոզարշավին, և ձեռքի հետ էլ հնարավորություն կլինի թեժացնել անկում ապրող էյֆորիան:

Ի՞նչ է փոխվելու Երևանի և երևանցու կյանքում ընտրություններից հետո՝ էականորեն ոչինչ:

Այլ կուսակցություներ ունե՞ն ընտրվելու շանսեր: Եթե վարչապետն ու Նիկոլ Փաշինյանը չխառնվեն, ապա մյուսներն ավելի մեծ շանսեր ունեն հաղթելու, քան ՔՊ-ն:

Հետևաբար, ո՞րն է Նիկոլ Փաշինյանի նպատակը:

Արար 1 . Ցույց տալ, թե տեսե՛ք, ի՜նչ արդար ու անկաշառ ընտրություններ են անցկացվել Երևանում:

Արար 2. Երևանում ամրապնդել ՔՊ դիրքերն ու տնօրինել Երևանի վարչական ռեսուրսները: Ինչպես նաև, համայնքային պաշտոններում տեղավորել նորաթուխ և անփորձ երիտասարդների (կամ ծանոթ-բարեկամների) նոր կազմ:

Արար 3. Հիմքեր ստեղծել արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար:

Հետևաբար, այս արտահերթ միջոցառման առաջին արարի նպատակը՝ արդար ընտրությունների իմիտացիան է: Իսկ թե որքանո՞վ են դրանք ազատ, թափանցիկ ու արդար՝ հատուկ անդրադարձ է հարկավոր:

Այնպես, որ այն, ինչ արվում է <<հանուն ժողովրդի կամ ժողովրդի կամքով>>, դրանից ժողովուրդը դեռևս ոչինչ չի շահում:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ