Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Երիտասարդական ԵԱ-ում մեդալներ նվաճած հունա-հռոմեական ըմբիշները վերադարձել են հայրենիք (լուսանկարներ)

am
Eritasardakan EA-owm medalner nvachats howna-hrhomeakan embishnere veradardzel en hayrenik` (lowsankarner)_84603

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունից հայրենիք վերադարձած հունա-հռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականին:

 

Այս մասին հայտնում է նախարարության պաշտոնական կայքը:

 

Մարզիկներին դիմավորել են նաև Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահը, ֆեդերացիայի անդամները և բազմաթիվ մարզասերներ:

 

Նախարար Վահրադյանը դափնեպսակներ է հանձնել Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն, 55 կգ քաշային Տիգրան Մինասյանին, բրոնզե մեդալակիրներ 60 կգ քաշային Արարատ Մանուչարյանին, 72 կգ քաշային Մալխաս Ամոյանին, 77 կգ քաշային Վահե Պողոսյանին, 130 կգ քաշային Դավիթ Օվասափյանին և հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանին:

Նշենք, որ հունա-հռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում նվաճել է 1 ոսկե, 4 բրոնզե մեդալ և թիմային հաշվարկով գրավել 3-րդ տեղը:

 

 

 

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ