Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Երկրից թալանված և արտերկրում հանգրվանած ունեցվածքի վերադարձի գործընթաց ենք սկսում. Արարատ Միրզոյանը դիմել է ՀԲ-ին

am
Erkrits` t`alanvats ew arterkrowm hangrvanats ownets`vatsk`i veradardzi gortsent`ats` enk` sksowm. Ararat Mirzoyane dimel e HB-in_86203

Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը դիմել է Համաշխարհային բանկի ղեկավարությանը Հայաստանից թալանված ունեցվածքի վերադարձի հարցով:

«Գաղտնիք չի, որ կոռումպացված հասարակություններում կոռուպցիայի, հանրային միջոցների յուրացման և այլ ապօրինի ճանապարհներով կուտակված միջոցները հաճախ դուրս են բերվում տվյալ երկրից և տեղափոխվում այլ երկրներ՝ համեմատաբար հանգիստ և ապահով հանգրվան գտնելու։

Այս արատավոր պրակտիկային վերջ դնելու և թալանված հանրային ունեցվածքը վերականգնելու նպատակով Համաշխարհային Բանկի և UNODC-ի նախաձեռնությամբ հիմնված մի գործիք կա՝ Stolen Asset Recovery Initiative-ը։

Մեր երկրից թալանված և արտերկրում հանգրվանած ունեցվածքի իդենտիֆիկացիայի և վերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով այսօր Stolen Asset Recovery Initiative-ից խորհրդատվական և տեխնիկական աջակցություն ստանալու վերաբերյալ նամակ եմ գրել Համաշխարհային Բանկի ղեկավարությանը»,- նշել է Միրզոյանը: 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ