Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Երուսաղեմի Նուրհան պատրիարքը նամակ է հղել Թրամփին

am ru
Erowsaghemi Nowrhan patriark`e namak e hghel T`ramp`in _34332

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես ավելի վաղ հայտնել  էինք, հայտարարել   է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք պաշտոնապես ճանաչելու որոշման մասին եւ հրահանգել է  ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ: Ըստ  Թրամփի՝   այս քայլը նոր մոտեցում է պաղեստինյան-իսրայելական հակամարտության լուծման հարցում:

ԱՄՆ նախագահի որոշմանն արձագանքել են Երուսաղեմի եկեղեցու 13 պատրիարքներ եւ բարձրաստիճան հոգեւորականներ, այդ թվում հայոց թեմի առաջնորդ  Նուրհան պատրիարքը, ով նամակ է հղել Դոնալդ Թրամփին:

«Մենք համոզված ենք, որ այս քայլը Երուսաղեմում եւ Սուրբ երկրում կհանգեցնի ատելության, հակամարտության, բռնության եւ տառապանքի: Մեր խորհուրդն ու աղերսն է, որ Միացյալ Նահանգները շարունակի ճանաչել Երուսաղեմի ներկայիս միջազգային կարգավիճակը: Ցանկացած հանկարծակի փոփոխություն անդառնալի վնաս կարող է առաջացնել », - գրել է պատրիարքը:

 

Կրոնական գործիչները նաեւ զգուշացրել են, որ նման քայլը նույնիսկ ավելի կմոտեցնի տարածաշրջանի ավերիչ բաժանմանը:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ